211652_close_icon
views-count2878 դիտում article-date 16:43 18-05-2014

Թուրքիայում ածխահանքի վթարից հետո ձերբակալվել են 18 մարդ

Թուրքիայում իրավապահ մարմինները հանքահորում տեղի ունեցած վթարի հետաքննության շրջանակններում ձերբակալել են 18 մարդու: Հայտնի է դարձել, որ ձերբակալվածների մեջ կան հանքարդյունաբերության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաններ: Անցկացվում են հետաքննական աշխատաննքեր: Ոստիկանության կողմից պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել: Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ածխահանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել էր 298-ի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Ավելի վաղ Յըլդըզը չէր բացառել, որ զոհերի թիվը կարող է հասնել 300-ի: Թուրքիայի տարածքում գործում է 740 ածխահանք, որտեղ աշխատում է 48,706 մարդ: 2014 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում Թուրքիայում արտադրական ձեռնարկություններում տեղի ունեցած դժբախտ դեպքերից մահացել է 1235 մարդ, որոնցից 103 կանայք են եղել:

Նմանատիպ նյութեր