211652_close_icon
views-count3548 դիտում article-date 17:57 18-05-2014

Բրազիլիա 1950. բրազիլացիների ողբերգությունը

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը: [url=https://shamshyan.com/hy/article/13891/]Ուրուգվայ 1930[/url] [url=https://shamshyan.com/hy/article/13972/]Իտալիա 1934[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14096/]Ֆրանսիա 1938[/url] [b]Բրազիլիա 1950[/b] Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով ֆուտբոլի 4-րդ աշխարհի առաջնությունը կայացավ երրորդից միայն 12 տարի անց: 1946 թվականին Լյուքսեմբուրգում կայացած ՖԻՖԱ-ի համաժողովում որոշվեց, որ 1950 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն պետք է անցկացվի Բրազիլիայում, քանի որ ի տարբերություն Եվրոպայի` Հարավային Ամերիկան քիչ էր տուժել պատերազմի պատճառով: ՖԻՖԱ-ն համոզված էր, որ Բրազիլիան հիանալի կերպով կկազմակերպի առաջնությունը, բացի այդ բրազիլացիները հավաստիացրեցին, որ աշխարհի առաջնության նախաշեմին Ռիո-դե-Ժանեյրոյում կկառուցեն 200.000 հանդիսական տեղավորող մարզադաշտ: Եվ իրենց խոստումը պահեցին: Հանրահայտ «Մարականայի» շինարարությունը սկսվեց 1948 թվականին և ավարտվեց 1950 թվականի հուլիսի 24-ին` առաջնության բացման օրը: Նախապես առաջնությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 33 երկիր, սակայն հետագայում տարբեր պատճառներով մասնակցությունից հրաժարվեցին 10 ֆեդերացիաներ (Արգենտինա, Բելգիա, Ավստրիա, Բիրմա, Էկվադոր, Ֆիլիպիններ, Հնդկաստան, Պերու և Թուրքիա): Վերջիվերջո առաջնությանը մասնակցեցին 13 թիմեր: [img]http://imortaisdofutebol.files.wordpress.com/2012/10/1950-maracana.jpg[/img] Առաջնությունը խաղարկվեց նոր համակարգով: Չեմպիոն էր դառնում ոչ թե եզրափակչում հաղթած թիմը, այլ 4 լավագույն թիմերի մեջ առաջին տեղ զբաղեցրած թիմը: Առաջնության մեկնարկից առաջ ֆավորիտներ էին համարվում Բրազիլիան և Անգլիան: Առաջին խմբում, եթե չհաշվենք Բրազիլիա-Շվեյցարիա խաղի 2-2 արդյունքը, ապա անակնկալներ տեղի չունեցան, և բրազիլացիները հանգիստ ընդգրկվեցին եզրափակիչ խմբում: Երկրորդ խմբում տեղի ունեցավ սենսացիաների սենսացիան: Խմբի երկրորդ խաղում անգլիացիները հանդիպեցին ԱՄՆ-ի հավաքականին և պարտվեցին 0-1 հաշվով Հանդիպումից առաջ բրիտանական թերթերը հեգնանքով գրում էին, որ աշխարհում միայն երկու ազգեր չեն կարողանում ֆուտբոլ խաղալ` էսկիմոսները և հյուսիսամերիկացիները: Մրցակցին թերագնահատելը բերեց նրան, որ Ռայթի, Մորտենսենի, Ֆիննեի նման ֆուտբոլիստներ ունենալով, նրանք պարտվեցին ԱՄՆ-ի համեստ հավաքականին: Վերջին խաղում անգլիացիները 0-1 հաշվով պարտվելով Իսպանիայի հավաքականին, դուրս մնացին հետագա պայքարից: Երրորդ խմբում ընդգծված առաջատարներն էին համարվում 1948 թվականի Օլիմպիադայի չեմպիոն Շվեդիայի և աշխարհի կրկնակի չեմպիոն Իտալիայի հավաքականները: Հենց առաջին խաղում շվեդները հաղթեցին իտալացիներին 3-2 հաշվով, ինչն էլ կանխորոշեց խմբի հաղթողին: Չորրորդ խմբում ընդգրկված էին միայն երկու հավաքականներ` Ուրուգվայի և Բոլիվիայի ազգային ընտրանիները, որոնց անմիջական պայքարում ուրուգվայցիները հաղթեցին 8-0 հաշվով և ընդգրկվեցին եզրափակիչ խմբում: Արդյունքում եզրափակիչ խմբում ընդգրկվեցին 4 հավաքականներ` Բրազիլիան, Իսպանիան, Շվեդիան և Ուրուգվայը: Բրազիլացիներն առաջին տուրում 7-1 հաշվով ջախջախեցին Շվեդիայի հավաքականին, իսկ ուրուգվայցիներն էլ անսպասելիորեն ոչ-ոքի` 2-2 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումն Իսպանիայի ընտրանու հետ: Երկրորդ տուրում բրազիլացիները կրկին հիանալի խաղ ցուցադրելով, իսպանացիներին հաղթեցին 6-1 հաշվով, իսկ ուրուգվայցիներն էլ իրենց հերթին դժվարությամբ առավելության հասան շվեդների նկատմաբ` 3-2: Վերջին խաղում բրազիլացիներին նույնիսկ ոչ-ոքին էր բավարար իրենց պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոն հռչակվելու համար: Բրազիլացիները համոզված էին, որ հաղթելու է իրենց հավաքականը: Այդ օրը ռեկորդ սահմանվեց. «Մարականա» մարզադաշտ էին այցելել 199.854 հանդիսական: Առաջին րոպեներից բրազիլացիները գրոհների տարափ սկսեցին Ուրուգվայի հավաքականի դարպասին: Սակայն ժամանակը անցնում էր, իսկ տանտերերը չէին կարողանում գոլ խփել: Միայն երկրորդ խաղակեսի սկզբում բրազիլացի Ֆրիասան կարողացավ բացել հաշիվը: Բայց խփած գոլն ի զարմանս բոլորի, ստիպեց նրանց ոչ թե առաջ շարժվել, այլ սեղմվել սեփական դարպասին` հաշիվը պահպանելու հույսով: Արդյունքում 65-րդ րոպեին Սկիաֆինոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 79-րդ րոպեին որոշիչ գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի Խիգգիան, ինչից հետո «Մարականայում» տիրեց կատարյալ լռություն… Արդյունքում Ուրուգվայը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն: [img]http://colgadosporelfutbol.com/wp-content/uploads/2013/06/maracanazo4.jpg[/img] [b]Հետաքրքիր փաստեր[/b] • 1950 թվականին կայացած աշխարհի առաջնությունում առաջին անգամ ֆուտբոլիստները հանդես էին գալիս համարակալված մարզաշապիկներով: Սակայն այդ համարները մշտական չէին, և խաղացողները տարբեր հանդիպումներին կարող էին հանդես գալ տարբեր համարներով (1-11), իսկ խաղի ընթացքում չէր թույլատրվում փոխարինումներ կատարել մինչև 1970 թվականը: • Մի շարք երկրներ, որոնք պատերազմի պատճառով առավել շատ էին տուժել, չմասնակցեցին այս առաջնությանը (Գերմանիա, Ավստրիա, Հունգարիա, Չեխոսլովակիա, ԽՍՀՄ և այլն): • Միանալով ՖԻՖԱ-ին` Անգլիան առաջին անգամ մասնակցեց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: [b]Եզրափակիչ[/b] 16.07.1950 [b] Բրազիլիա - Ուրուգվայ` 1:2[/b] «Մարականա». Ռիո դե Ժանեյրո գոլեր` Սկիաֆինո 66', Խիգգիա 79' – Ֆրիասա 47' [b]Բրազիլիա:[/b] Բարբոզա – Ավգուստո, Յուվենալ, Խոսե Կարլոս Բաուեր, Դանիլո, Բիգոդե, Ֆրիասա, Զիզինյո, Ադեմիր, Ժայիր, Չիկո Գլխավոր մարզիչ` Ֆլավիո Կոստա [b]Ուրուգվայ:[/b] Ռոքե Մասպոլի – Մատիաս Գոնսալես, Էուսեբիո Տեյշեյրա, Շուբերտ Գամբետա, Օբդուլո վարելա, Վիկտոր Ռոդրիգես Անդրադե, Ալսիդես Խիգգիա, Ժուլիո Պերես, Օմար Օսկար Միգես, Խուան Ալբերտո Սկիաֆինո, Ռուբեն Մորան Գլխավոր մարզիչ` Խուան Լոպես Ֆոնտանա
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր