Մանջուկիչը առաջարկի է սպասում «Յուվենտուս»-ից
«Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով չեր հայտավորվել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղին, որոշել է հեռանալ իր ներկայիս ակումբից: 27-ամյա խորվաթ խաղացողի կարծիքով նոր մրցաշրջանում իրեն հեշտ չի լինի մրցակցել Ռոբերտ Լևանդովսկու հետ: Ինչպես հայտնում է Tutosport-ը, հարձակվողը ցանկանում է իր կարիերան շարունակել «Յուվենտուս»-ում, և թուրինցիներից առաջարկի է սպասում: