Մանջուկիչը մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն
Խորվաթիայի հավաքականի և «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն, հայտնում է sport1.de-ն:
Մյունխանյան ակումբը համաձայնվել է 18 մլն եվրոյի դիմաց բաց թողնել ֆուտբոլիստին: Մարիո Մանջուկիչը «Ատլետիկո»-ում կփոխարինի Լոնդոնի «Չելսի» տեղափոխված Դիեգո Կոստային: