211652_close_icon

Շախմատ. հայերը պահպանում են առաջատար դիրքերը

views-count1375 դիտում article-date 12:37 19-05-2014
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող «Աշխարհի պատանի աստղեր» անվանումը կրող մրցաշարում երեկ կայացել են 5-րդ տուրի հանդիպումները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը մրցել են միմյանց հետ և պարտիան ավարտել խաղաղ արդյունքով: Հարությունյանն այժմ ունի 4 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում , իսկ Մարտիրոսյանը՝ 3 միավորով բաժանում է 3-5 տեղերը: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Պառավյանը: Այսօր կկայանան 6-րդ տուրի հանդիպումները:

Նմանատիպ նյութեր