11757 դիտում
12:18 19-05-2014
Ավտովթար Երևանում. Volkswagen-ը բախվել է ավտոբուսին և գլխիվայր շրջվել. 1 ժամից ավելի է՝ ՃՈ հետաքննիչը չի բարեհաճում ժամանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Թևոսյան փողոցում Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Սևակ Ավետիսյանը, վարելով Volkwagen մակնիշի 22 ՍՏ 952 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Higer մակնիշի 4503 Տ համարանիշի, թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոբուսին բախվելուց հետո Volkwagen-ը բախվել է ճանապարհի բաժանարար հատուկ բազալտե «բորդյուրին» և գլխիվայր շրջվել: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակետային 2-րդ վաշտի աշխատակիցները: Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Այս պահին վթարի վայր պետք է ժամանի ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է Երևանի բնակիչ, 54-ամյա Սամվել Ղազարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1 ժամից ավելի է՝ ՃՈ հետաքննիչը տեղյակ է վթարի մասին, սակայն չի բարեհաճում ժամանել, ինչի համար էլ ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն է կատարում նշված հատվածում՝ հետաքրքրասեր քաղաքացիներին հեռացնելով վթարի վայրից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+