211652_close_icon
views-count1429 դիտում article-date 16:55 25-03-2015

Արցախում հուշամեդալով և պատվոգրերով են պարգևատրվել ԼՂՀ ջրային համակարգի պատասխանատուները

Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին ընդունել է հանրապետության ջրային համակարգի մի խումբ աշխատակիցների՝ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ: Շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հիշարժան օրվա առթիվ՝ վարչապետն անդրադարձել է մարդու կյանքում և բնության մեջ ջրի կենսական նշանակությանը: Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին ջրային համակարգում արված մեծ ներդրումները և աշխատանքը, որոնց արդյունքում թե՛ խմելու, թե՛ ոռոգման նոր ջրագծերի կառուցման ուղղությամբ հաջողություններ են ձեռք բերվել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ոլորտի պատասխանատուները պարտավոր են իրենց ամենօրյա աշխատանքով բարձրացնել համակարգի կառավարման որակը, իսկ հետագայում՝ աշխատել կառավարման առավել արդյունավետ մոդելի ձևավորման ուղղությամբ: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ իրականացվելիք խոշոր նախագծերը համակարգը դարձնելու են առավել կայուն և արդյունավետ: Հանդիպմանը, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում ունեցած երկարատև արգասաբեր գործունեության համար և ջրի համաշխարհային օրվա առթիվ, մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Արցախի Հանրապետության վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, ջրային համակարգի բոլոր աշխատակիցների անունից, շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ ջերմ ընդունելության և պարգևների համար: Նա հավաստիացրել է, որ այսուհետ ևս համակարգի աշխատակիցներն իրենց գործն անելու են մեծ պատասխանատվությամբ ու եռանդով, մանավանդ որ ոլորտը գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, և դրանում մեծ ներդումներ են կատարվում:

Նմանատիպ նյութեր