2641 դիտում
23:08 19-05-2014
Որտե՞ղ են Բաժբեուկ-Մելիքյանի գողացված կտավները.տեսանյութ
Ըստ քրեագիր Սերգեյ Գալոյանի` իրավապահները կարող են գտնել Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի կտավները: Քրեագիրը, սակայն չի բացահայտում իր տեղեկության աղբյուրն ու չի ասում, թե ով է Հիտլերը, կամ որ մարզի, քաղաքի Պարույր Սևակ փողոցում փնտրեն:
Բաժբեուկ-Մելիքյանի 21 կտավները գողացել են 11 տարի առաջ` դստեր տանից: 2004-ին այդ գործով ձերբակալվեց երկու անձ` Հրայր Վանյանը, որպես անմիջական կատարող և Վարուժան Գևորգյանը, որը իրացրել է գողոնը: Այս դատավարությունից հետո և մինչև այժմ նկարների գտնվելու վայրը հայտնի չէ: Սակայն, Վարուժան Գևորգյանը չի ստացել խոստացած գումարն ու վերջերս, ըստ Գալոյանի` մի քանի կարևոր հայտարարություններ է արել, որոնք իրավապահներն անտեսել են:
Ըստ Գալոյանի` վերջին 40 տարվա ընթացքում արվեստի ու մշակույթի գործերի 180 հանցագործություն է իրականացվել, որոնց մեծ մասը չի բացահայտվել: Ամենաշատ կեղծվող հայ նկարիչն էլ Այվազովսկին է` նա ունի 6000 նկար, սակայն աշխարհում 60 հազար նկարի առաջարկ կա: Կեղծ նկարների առք ու վաճառքի վերջին գործն էլ վերաբերում էր Մարտիրոս Սարյանին. փորձագետներից մեկը կեղծած նկարը գնահատել էր որպես օրիգինալ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28152]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4329 դիտում
21:33 15-09-2016
Կբացվի «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ» խորագրով մեծածավալ ցուցահանդես
3132 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
4445 դիտում
10:01 23-05-2017
Որտե՞ղ է ՊՊԾ-ի բանկոմատից գողացված 14 մլն դրամը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
724 դիտում
23:18 14-01-2025
Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան
1216 դիտում
23:10 14-01-2025
Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսում են միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները
1237 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ