211652_close_icon
views-count2290 դիտում article-date 10:47 20-05-2014

Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալի ընտանիքի գլխին սև ամպեր են կուտակվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալ Սամվել Հարությունյանի ընտանիքի գլխին սև ամպեր են կուտակվել: Բավական չէ նախագահի թեկնածուի դեմ մահափորձի գործով Սամվել Հարությունյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, հիմա էլ նրա եղբորն են ավազակային հարձակման համար դատապարտել 8 տարվա ազատազրկման: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սամվելի մայրը՝ Տիկին Ռոզան ասաց, որ երկու որդիների դեպքում էլ լուրջ խնդիրների առաջ են կանգնել, սակայն ինքը Սամվելի եղբոր գործը դեռ չի ցանկանում բարձրաձայնել՝ սպասելով ՀՀ վերաքննիչ դատարանի վճռին. «Բողոքարկել ենք, տեսնենք ինչ կլինի»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր