«Կրթության ազգային ինստիտուտի» գլխին սև ամպեր են կուտակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխին սև ամպեր են կուտակվել։ Այսպես՝ նախ վերահսկիչ պալատն այստեղ ստուգումներ իրականացրեց՝ եզրակացնելով որ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը սխալ է ծախսվել։ Ապա ՀՀ գլխավոր դատախազությունը այս եզրակացության հիման վրա քրեական գործ հարուցեց, որը նախաքննության փուլում է։
«Ժողովուրդ»–ը պարզեց, որ հիմա էլ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն է ստուգումներ իրականացնում հարկային պարտավորությունների մասով։ Ընկերության տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»–ին պարզաբանեց, որ ՊԵԿ֊ի ստուգումները 2012-13թթ–ին են վերաբերում. «Ես պնդում եմ, որ ընկերությունը ոչ մի խախտում էլ չի արել»,– վստահեցրեց տնօրենը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]