4144 դիտում
12:45 20-05-2014
Վրաստանում տեղի ունեցած փլուզման պատճառով Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Մայիսի 20-ին, ժամը 11.14-ին ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ առատ տեղումների պատճառով աշխատանքները դադարեցվել են: Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
***
Մայիսի 19-ի ժամը 18.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
***
Մայիսի 19-ին, ժամը 10.30-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Լարս ավտոճանապարհը փակ է:
***
Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).
1. Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.)
2. Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977 թ.)
3. Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985 թ.)
4. Հարութ Հարությունյան (ծնվ. 1987 թ.)
5. Էրիկ Մաթևոսյան (ծնվ. 12.11.2012 թ.)
6. Գոռ Նազարյան (ծնվ. 02.08.1982 թ.)
7. Կարեն Ղազարյան (ծնվ. 24.06.1967 թ.)
8. Քրիստինե Խաչատրյան (ծնվ. 07.07.1982 թ.)
9. Լիդա Աթոյան (ծնվ. 28.09.1986 թ.)
10. Հովհաննես Խաչատրյան (ծնվ. 06.06.2001թ.)
11. Նարեկ Խաչատրյան (ծնվ. 30.12.2004 թ.)
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:
Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:
Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:
Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:
Նմանատիպ նյութեր
2113 դիտում
12:05 26-05-2014
Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
2852 դիտում
11:55 18-02-2015
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
1783 դիտում
09:01 26-04-2022
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները շարունակում են փակ մնալ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Այս բաժնից
1213 դիտում
23:10 14-01-2025
Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսում են միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները
1234 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ