Թյունինգապատ Mercedes-Benz S63 AMG
Հայտնի կանադական SR Auto Group թյունինգային ընկերությունը ներկայացրել է լիցքավորված Mercedes-Benz S63 AMG շքեղ սեդանը:
Ցածր կախոց, բացառիկ անվասկավառակներ` ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է գերմանական ներկայացուցչական դասի ավտոմեքենային` ավելի սպորտային և շքեղ տեսք ունենալու համար:
Թարմացումների արդյունքում մեքենան ձեք է բերել 21 դյույմանոց PUR 1NE` 9 դյույմ լայնությամբ առջևի և 10,5` հետևի անվասկավառակներ, մգացված ապակիներ:
Մնացած հարցերում Mercedes-Benz S63 AMG-ն հավատարիմ է մնացել սերիական արտադրության դիզայնին և կառուցվածքին:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: