211652_close_icon
views-count1361 դիտում article-date 19:47 21-05-2014

ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահը կարևորել է շփումները, համագործակցությունը ԵԺԿ-ի հետ

Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԺԿ արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքի եւ ԵԺԿ քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյի հետ: Նիկոլա Բրիեքը նշեց, որ իրենք ՀՀ-ում են գտնվում` հետեւելու քաղաքական նոր զարգացումներին, շփվելու ԵԺԿ հետ համագործակցող կուսակցությունների ղեկավարների եւ անդամների հետ: Նիկոլաս Բրիեքը նշեց, որ ԵԺԿ եւ ՀՀԿ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, որոնք խոր համագործակցության դաշտ են ստեղծում: Հերմինե Նաղդալյանը՝ որպես ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, կարեւորեց շփումները, համագործակցությունը ԵԺԿ հետ եւ ներկայացրեց ՀՀԿ Կանանց խորհրդի կառուցվածքը, գործունեությունը, ներկայացվածությունը օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Նա նշեց, որ բազմաթիվ միջոցառումներ, քննարկումներ, բանավեճեր են կազմակերպվում ՀՀԿ Կանանց խորհրդի կողմից. այն շուրջ ութ տարի է, ինչ ինստիտուցիոնալ կառույց է եւ զբաղվում է ակտիվ գործունեությամբ: Տիկին Նաղդալյանը կարեւորեց ՀՀԿ Կանանց խորհրդի համագործակցությունը ԵԺԿ կանանց թեւի հետ, քանի որ անհրաժեշտ եւ գնահատելի են կին քաղաքական գործիչների շփումները եւ փորձի փոխանակումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք կարեւորություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր