1371 դիտում
23:09 21-05-2014
Արմավիրն` առանց ոռոգման ջրի
Հարություն Ղազարյանի ծիրանի այգիներն արդեն երկու տարի եկամուտ չեն ապահովում: Անցած տարի կարկուտի պատճառով մոտ 100 տոննա բերք կորցրեց, իսկ այս տարի էլ հնարավոր է նույնը կրկնվի ցրտահարության պատճառով:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը Հարություն Ղազարյանից լավատես է. վաճառքի մասին խոսք չկա, բայց սեփական բակի ծիրանը համտեսելու հնարավորություն կունենա: Ծիրանի սպասվող բերքի նախնական հաշվարկը գյուղնախարարն արել է: Անցյալ տարվա համեմատ մոտ 8 անգամ պակաս կլինի:
Կեռասն ավելի քիչ է վնասվել, հիմնականում վաղահաս տեսակն է ցրտահարվել: Արմավիրում ցրտահարությունից տուժել է մոտ 50 հեկտար պտղատու այգի: Գյուղապետին արդեն ոչ թե բերքի կորուստն է մտահոգում, այլ` ոռոգման ջուրը: Ցրտահարությունից հետո բանջարաբոստանային կուլտուրաների հողատարածքները կկրնապատկեցին, պետք է կրկնակի ոռոգեն: Գյուղի 450 հեկտար հողատարածքները ոռոգվում են Արաքսի և երկու խորքային հորերի ջրով:
Արմավիրի գյուղապետը կարծում է, որ ոռոգման ջրի խնդիրը կկարգավորվի, երբ գյուղի ևս 6 չգործող խորքային հորերն աշխատեն: Համայնքի ղեկավարը հարցը մարզպետարան հասցրել է, բայց դեռ պատասխանը չկա:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28255]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1454 դիտում
17:31 15-09-2014
Ոռոգման ջրի դեֆիցիտ. Արմավիրի մարզում ջրի խնդիրը դարձել է գլխացավանք. տեսանյութ
1306 դիտում
20:17 16-09-2014
Արմավիրն աղբի տիրապետության տակ
Այս բաժնից
949 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
814 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1318 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան