211652_close_icon
views-count4955 դիտում article-date 16:02 22-05-2014

Երևանի քաղաքապետարանի և Էրեբունի վարչական շրջանի չինովնիկները ե՞րբ կբարեհաճեն հսկայական փոսը վերացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի քաղաքապետարանը երևանցիների նյարդերի հաշվին ասֆալտապատման աշխատանքներ է կատարում, մայրաքաղաքում ավելանում են հսկա մարդաբոյ փոսերը, ինչն էլ պատճառ է դառնում շարունակական ավտովթարների, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական ավարտ է ունենում: Այսօր՝ մայիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Արցախի պողոտայում` թիվ 34 հասցեի դիմաց, առաջացել մի հսկա փոս, իսկ վարորդները, փորձելով շրջանցել փոսը, ստեղծում էին վթարային իրավիճակ: Նշված փողոցի բնակիչները ֆոտոլրագրողին պատմում էին. «Տևական ժամանակ է՝ էս վիճակն է: Ահազանգել ենք քաղաքապետարան և թաղապետարան, սակայն ոչ մի արձագանք, իսկ պատկան մարմինները կամ արջի քուն են մտել կամ ուղտի ականջում նիրհում են: Իսկ երբ կբարեհաճեն վերացնել իրենից լուրջ վտանգ ներկայացնող այս փոսը, երևի միայն Աստծուն է հայտնի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր