22167 դիտում
19:48 21-09-2022
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Դեմիրճյան փողոցում հսկայական ծառը տապալվել և փակել է ճանապարհը. վնասվել են ВАЗ 2106-ն ու գազախողովակները. մինչ այժմ քաղաքապետարանի ու Արաբկիրի թաղապետարանի «փափկասուն չինովնիկները» չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Դեմիրճյան փողոցում՝ թիվ 11 տան դիմաց, հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սպիտակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զորի Նաջարյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Հսկայական ծառն ընկել է ավտոմեքենայի վրա:
Վնասվել են նաև նշված հատվածով անցնող գազատար խողովակները:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Երթևեկությունը ժամանակավորապես պարեկների կողմից դադարեցվել է, քանի որ հսկայական ծառը փակել է ճանապարհը:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Վարազդատ Ղազարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են աշխատանքները՝ վթարը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին նրանք ժամանակավորապես դադարեցրել են գազի արտահոսքը:
Մինչև այս պահը դեռևս Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար աշխատակազմից ոչ մի պաշտոնյա չկա: Աշխատակիցներից գոնե որպես «թանգարանային նմուշ» ժամանեին և սկսեին հատուկ տեխնիկայով ծառը մասնատել և հեռացնեին փակված ճանապահից: Իսկ թե ով է փոխհատուցելու 06-ի վարոդին, դա մնում է օդից կախված:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1870 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)