211652_close_icon
views-count1453 դիտում article-date 17:06 22-05-2014

35-ամյա տղամարդը գոմում բանալիներով ծեծել է կնոջը

35-ամյա Էդիկ Խդրի Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի մոտակայքում գտնվող իր կողմից վարձակալած անասնապահական ֆերմայում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ` Հերմինա Ասկյարի Սադոյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ապտակել և ձեռքին գտնվող բանալիներով հարվածել է վերջինիս գլխին: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Էդիկ Մուրադյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր