211652_close_icon
views-count20644 դիտում article-date 13:09 17-03-2016

Ի՞նչ քայլի է դիմել Արթուրը՝ կնոջը հարեւանի հետ մի քանի անգամ գոմում տեսնելով եւ կասկածելով դավաճանության մեջ

Արթուր Վիտյայի Սոբչենկոյին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի քանի անգամ նույն տարածքում իրենց հարևանությամբ բնակվող Գագիկ Սուրիկի Արամյանին և կնոջը` Մարիամ Կարապետյանին տեսնելով անասնագոմում՝ կասկածել է վերջինիս հավատարմության մեջ ու անհիմն ենթադրել նրանց միջև սիրային հարաբերությունների մասին: Այսպես, Արթուր Սոբչենկոն նշված հասցեում տեղակայված վագոն-տնակում Գագիկ Արամյանի հետ միասին ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո արոտավայրից անասուններին անասնագոմ բերելուց հետո Մարիամ Կարապետյանին կասկածելով Գագիկ Արամյանի հետ իրեն դավաճանելու մեջ՝ վիճաբանել է Մարիամ Կարապետյանի հետ, ապտակել նրան, որից հետո գնացել է վագոն-տնակ և շարունակել Գագիկ Արամյանի հետ ոգելից խմիչք օգտագործել: Այնուհետև Արթուր Սոբչենկոն, նույն օրը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջը` Մարիամ Կարապետյանի հետ իրեն դավաճանելու անհիմն խանդի շարժառիթով պայմանավորված, զայրացած վիճակում Գագիկ Արամյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` սպանելու նպատակով կիսակառույց շինության պատուհանից մուտք է գործել շինությանը կից կառուցված մեկ այլ շինություն, որտեղ սեղանի տակից հափշտակելով Սաշա Խաչատրյանին պատկանող հրազեն հանդիսացող <<ТОЗ-8>> մոդելի <<82478>> համարի 5.6մմ տրամաչափի որսորդական-սպորտային հրացանը և ռազմամթերք հանդիսացող 5.6մմ տրամաչափի որսորդական-սպորտային փամփուշտը՝ լիցքավորել է այն, որից հետո վագոն-տնակում հրազենի փողը առնվազն 120 մետր հեռավորությունից ուղղելով Գագիկ Արամյանի վրա, կրակ է արձակել նրա կենսականորեն կարևոր օրգանների ուղղությամբ, սակայն սպանությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի ոչ կրակված փամփուշտը դիպել է Գագիկ Արամյանի կրծքավանդակի աջ շրջանին, որի հետևանքով կրծքավանդակի աջ կեսի աջակողմյան հեմոպնևմոթորաքսով զուգորդված, աջից` 1-ին և 10-րդ կողոսկրերի կոտրվածքներով, աջ թոքի միջանցիկ վնասումով` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, /բեկորների առաջացումով/, թափանցող կույր վիրավորման ձևով վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող և մահը վրա չի հասել: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին եւ 238 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր