211652_close_icon
views-count23252 դիտում article-date 22:02 22-05-2014

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Կոտայքի մարզում, դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի «պրեդախրանիտել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, ծեծկռտուք և կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան քաղաք մտնող ճանապարհահատվածի, Աբովյան քաղաքի անունը կրող քարե ցուցանակի հարևանությամբ գործող բենզալցակայանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի, քննչական բաժնի պետ Մելքոնյանի և Կոտայքի բաժնի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձագետը, ոստիկաններն էլ փնտրում են հրազենից արձակված կրակված պարկուճներ: Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի պահպանակը (պրեդախրանիտելը ): Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է կանչվել Բալահովիտի գյուղապետը և քիչ առաջ քննչական բաժնի պետի հանձնարարականով մի հոգու տեղափոխեցին ոստիկանության Կոտայքի բաժին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ծեծկռտուքից առաջ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենանյով, ինչ որ անձիք մոտեցել են բենզալցակայանին, ծեծի ենթարկել 2 հոգու, որից հետո դիմել են փախուստի: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր