5177 դիտում
17:15 23-05-2014
Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում «Վերջին դասն» անցկացրեց ՀՀ մշակույթի նախարարը
Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հ Պողոսյանը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում «Վերջին դասն» է անցկացրել և մասնակցել «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությանը:
Շնորհավորելով շրջանավարտներին, մանկավարժներին և ծնողներին տոնի առթիվ՝ գերատեսչության ղեկավարը նշել է, որ կրթօջախի հիմնադրման 75 տարիների ընթացքում շրջանավարտները, մանկավարժներն ու տարբեր տարիների տնօրեններն իրենց մարդկային բարձր որակներով, մասնագիտական փայլուն պատրաստվածությամբ և տարիների ընթացքում ձևավորված բարի ավանդույթներով միշտ բարձր են պահել դպրոցի անունը: Նախարարը հիացմունքով և մեծ ոգևորությամբ է խոսել շրջանավարտների ձեռքբերումների մասին. «Սիրելի շրջանավարտնե՛ր, ձեր աննկուն աշխատասիրության, մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ այսօր լիովին պատրաստ եք մտնելու մասնագիտական ոլորտ, ինչի երաշխիքն է տարիներ շարունակ ձեր փայլուն մասնակցությունը տարբեր ստուգատեսներին, նաև միջազգային հարթակներում: Հաղթանակներ գրանցելով, դուք մշտապես բարձր եք պահել Հայաստանի և ձեր դպրոցի պատիվը: Շնորհավորում եմ և մաղթում բարի երթ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»