211652_close_icon
views-count1886 դիտում article-date 16:42 13-12-2016

ՀՀ ԱԻՆ-ը հերթական դասն անցկացրեց Տավուշի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 12-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվել է ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի ներդրմանն աջակցելու նպատակով ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց: Նպատակն էր նպաստել ուսումնական հաստատությունների «Աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը: Դասընթացը կազմակերպել էր ԱՌՆԱՊ հիմնադրամը` Օքսֆամի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի համագործակցությամբ, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության, Տավուշի մարզային փրկարարական վարչության, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Դասընթացի ունկնդիրներին ներկայացվել են հետևյալ թեմաները. 1) ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը` որպես ուսումնական հաստատության համալիր անվտանգության հիմնական բաղադրիչ, 2) աղետների ռիսկի նվազեցման կրթությունը և դպրոցների անվտանգությունը, 3) ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցի կառուցվածքը: Քննարկման ընթացքում ուսումնական հաստատությունների տնօրենները խոսեցին նաև դպրոցների ներքին և արտաքին վտանգների, խոցելի տարրերի ու կարողությունների մասին: Նրանց հետաքրքրում էին նաև ԱՌՆ և ԱԻ համակարգի կառուցվածքը և կազմակերպումը, ԱՌՆ և ԱԻ խմբերի ու նրանց աշխատակարգերի ձևավորումը, ինչպես նաև ԱՌՆ միջոցառումների տարեկան պլան-ժամանակացույցը: Դասընթացի արդյունքում ՀՀ Տավուշի մարզում կլինեն վերապատրաստված մասնագետներ, ովքեր կաջակցեն իրենց ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր