211652_close_icon
views-count1217 դիտում article-date 18:00 23-05-2014

ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ կբացվի ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի մետաղյա-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսը

Մայիսի 26-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ կբացվի ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի մետաղյա-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսը (հասցեն՝ Տերյան 69, «Տաշիր գրոպ», 1-ին հարկ): Մայքլ Արամի գործունեության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը գործելու է մայիսի 26-28-ը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ելույթ կունենան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը, ԱՄՆ Գլենդել քղաքի ոսկեղենի և նվերների «Le Papillon» խանութի տնօրեն Նազ Աթիկյանը և այլք: Մայքլ Արամի աշխատանքները՝ սպասքից մինչև կահույք, վաճառվում են աշխարհի տարբեր ցուցասրահներում և 600 մասնագիտացված խանութում: Միացյալ Նահանգներում ծնված եւ ազգային արժեքներին հավատարիմ արվեստագետի աշխատանքներում հաճախ կարելի է նկատել հայկական խորհրդանիշներով նմուշներ: Նրա բազմաթիվ հեղինակավոր մրցանակներից է «Ellis Island» շքանշանը, որը ստացել է 2011 թ. Ամերիկայի մշակույթում ունեցած նշանակալի ավանդի համար: Մայքլ Արամը նաև զբաղվում է բարեգործությամբ. նա Հայկական մանկական ֆոնդի եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ է:

Նմանատիպ նյութեր