211652_close_icon
views-count1614 դիտում article-date 13:44 24-05-2014

Հովիկ Աբրահամյանը՝ պատգամավորների՝ հարբած վիճակում ԱԺ գնալու մասին

Մամուլից եմ լսել, որ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ հարբած են գնացել ԱԺ կառավարության ծրագրի քվեարկությանը եւ չի ողջունում նման պահվածքը: Այս մասին այսօր ՀՀԿ 15-րդ համագումարից առաջ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Միաժամանակ նշեց, որ ինքը հարբած պատգամավորի չի նկատել անգամ ողջունելու ժամանակ. «Հավանաբար ուշադիր չեմ եղել»: Վարչապետը նաև արձագանքեց լրագրողների հարցերին, թե կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականները քվեարկել են բացակա պատգամավորների փոխարեն՝ նշելով, որ ինքը նման բան չի նկատել: «Ես այնտեղ նստած եմ եղել եւ չեմ նկատել: Իսկ ընդդիմությունը հետո է հայտարարել: Եթե տեղում ասեր, կփորձեինք բոլորս հասկանալ, թե ով ում փոխարեն է քվեարկել: Դա վատ բան է եւ ես քննադատում եմ այն պատգամավորներին, ովքեր քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Ավելին, դրա անհրաժեշտությունը չկար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր