211652_close_icon
views-count2274 դիտում article-date 17:53 24-05-2014

Սուրճը կանխու՞մ է աչքերի հիվանդությունները

Քերնելի համալսարանի գիտնականները ևս 1 պատճառ են գտել սուրճ խմելու: Նրանք մի շարք հետազոտություններ կատարելու արդյունքում եկել են այն եզրակացության, որ բնական սուրճը նվազեցնում է գլաուկոմայի ռիսկը և աչքի թաղանթի այլ հիվանդությունները, որոնք հանգեցնում են տեսողության վատացման: Ինչպես հայտնի է, աչքի թաղանթը մարդկային օրգանիզմի ամենանուրբ և ակտիվ հյուսվածքներից մեկն է և մշտապես թթվածնի կարիք ունի: Եթե նրա մեջ կուտակվեն ազատ ռադիկալներ, ապա թաղանթը կվնասվի: Քլորոգենային թթուն, որը շատ հզոր հակաօքսիդանտ է, առկա է սուրճի հատիկների մեջ և պաշտպանում է վնասվածքներից: Ներկայումս գիտնականները ուսումնասիրում են քլորոգենային թթվի՝ թաղանթ ներթափանցելու մեխանիզմը, որից հետո էլ ավելի պարզ կլինի, թե որքան սուրճ կարելի է խմել աչքերը պահպանելու համար:

Նմանատիպ նյութեր