1766 դիտում
16:00 30-08-2014
Մեծ Մասրիկում կինը տաք սուրճը լցրել է ամուսնու վրա, իսկ ամուսինը սուճի բաժակով եւ ափսեով հարվածել է արդեն նախկին կնոջ գլխին
Հունան Կաշումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին կնոջ՝ Երջանիկ Կաշումյանի հետ միասին բնակվելով Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում գտնվող վերջինիս հայրական տանը՝ սուրճով լի բաժակը և դրա ափսեն ձեռքին քայլել է տնից դեպի դուրս՝ այդ ընթացքում բարձրաձայն գանգատվելով իր ընտանեկան և սոցիալական վիճակից:
Ե. Կոշումյանը ամուսնուն լռեցնելու նպատակով հրել է նրա ձեռքը, ինչի պատճառով սուրճը թափվել է Հ. Կոշումյանի ձեռքին: Վերջինս, դրդված այդ հանգամանքից, իր ձեռքում եղած սուրճի բաժակով և ափսեով դիտավորությամբ հարվածել է Ե. Կաշումյանի գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Հունան Կաշումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 117-րդ հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Մարտունու ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1318 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1537 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1534 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ