1022 դիտում
10:34 26-05-2014
Իրանը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին ընտրություններից հետո երկրի քաղաքական կյանքում ակտիվորեն ընդգրկվելու կոչ է արել
Իրանի արտգործնախարարի՝ աֆրիկյան և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսին Ամիր-Աբդոլահիանը հաջող և տրամաբանական է համարել Սիրիայի ճգնաժամի հանդեպ որդեգրած Թեհրանի ռազմավարությունը:
«Վերջին 3 տարիների ընթացքում չնայած բոլոր խնդիրներին մենք Սիրիայի հանդեպ հաջող և տրամանաբանական ռազմավարություն ենք որդեգրել»,-ասել է նա:
Աբդոլահիանի խոսքով՝ նրանք, ովքեր դեմ են Իրանին և մտադիր են միավորվել և տապալել Սիրիայի կառավարությունը, տանուլ կտան: Նա նաև նշել է, որ Իրանի իշխանությունները բանակցություններ են վարել Սիրիայում կռվող ընդդիմադիր խմբավորումների հետ և կոչ են արել վերջիններիս Սիրիայում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո ակտիվորեն և արդյունավետորեն ընդգրկվել երկրի քաղաքական կյանքի մեջ:
Սիրիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 3-ին՝ կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1285 դիտում
20:12 09-01-2025
Գեներալ Աունը երկրորդ փորձից ընտրվեց Լիբանանի նախագահ
892 դիտում
19:29 09-01-2025
Բայդենը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
862 դիտում
18:45 09-01-2025
Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը