211652_close_icon
views-count977 դիտում article-date 20:16 28-06-2014

ՄԱԿ-ը Ուկրանիայի իշխանություններին կոչ է անում բարեփոխումներ անցկացնել, իսկ զինված խմբավորումներին՝ վայր դնել զենքը

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի 26-րդ նստաշրջանի մասնակիցներն այսօր Ուկրաինայի հարցով բանաձև են ընդունել, որը Ուկրանիայի իշխանություններին կոչ է անում բարեփոխումներ անցկացնել, իսկ զինված խմբավորումներին՝ վայր դնել զենքը: Բանաձևի տեքստում ՄԱԿ-ը խստորեն դատապարտել է ապօրինի զինյալ խմբավորումների կողմից կիրառվող բռնությունները, ապօրինի ձերբակալությունները, առևանգումները, կտտանքները, դաժան վերաբերմունքը, ինչպես նաև լրագրողների, միջազգային դիտորդների անհետացումները: Բանաձևի ընդունմանն աջակցել է 23 պատվիրակություն, դեմ է արտահայտվել 4-ը, ձեռնպահ` 19-ը:

Նմանատիպ նյութեր