Հնդկաստանում գնացքների վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 40֊ի
Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած գնացքների բախումների հետևանքով գրանցվել է ավելի քան 40 զոհ, ևս 100֊ը վիրավոր է։ Այս մասին հայտնում է Navbharat Times֊ը։
Ըստ պարբերականի հաղորդման՝ Գորակխպուր ուղևորվող մարդատար ճեպընթաց գնացքը ճանապարհին բախվել է բեռնատար գնացքի, ինչից հետո ճեպընքացի 6 վագոններ գծերից դուրս են եկել։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին 20 զոհի մասին։