211652_close_icon
views-count1814 դիտում article-date 19:54 26-05-2014

Վրաստանի վարչապետը Ուկրաինայի նոր նախագահին խորհուրդ է տվել Սաակաշվիլիին իրեն մոտ չթողնել

Իմ առաջին ընկերական խորհուրդը Ուկրաինայի նոր նախագահին կլինի այն, որ Միխեիլ Սակաշվիլիին իրեն մոտ չթողնի, այս մասին Վրաստանի Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը այսօր անդրադարձել է Ուկրաինայում անցկացված ընտրություններին: «Առաջին գնահատականը մենք լսել ենք, որ ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում, այժմ մաղթում եմ ուկրաինացի ժողովրդին, որ երկրում հաստատվի խաղաղություն և կայունություն: Իմ առաջին ընկերական խորհուրդը Ուկրաինայի նոր նախագահին կլինի այն, որ Միխեիլ Սակաշվիլիին իրեն մոտ չթողնի»,-հայտարարել է Ղարիբաշվիլին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/15402/]հայտնել էինք[/url] Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրանիայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականը: Նման հայտարարություն էր արել «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ, այժմ նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Նմանատիպ նյութեր