211652_close_icon
views-count1051 դիտում article-date 20:28 26-05-2014

Կուրտուան ցանկանում է մնալ «Ատլետիկո»-ում

«Ատլետիկո»-ի գլխավոր տնօրեն Միգել Անխել Գիլ Մարինը հայտարարել է, որ թիմի դարպասպահ Տիբո Կուրտուան ցանկանում է մնալ «Ատլետիկո»-ում: Հիշեցնենք, որ բելգիացի դարպասպահի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսի»-ին, սակայն վերջին երեք տարիների ընթացքում Կուրտուան վարձակալական հիմունքներով հանդես է գալիս մադրիդյան թիմում: «Կուրտուան ցանկանում է մնալ «Ատլետիկո»-ում: Նա այդ մասին տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը: Ամեն ինչ կախված է նրանից և «Չելսի»-ից, որի հիմնական դարպասպահը ներկայումս վնասվածք ունի»,-ասել է «Ատլետիկո»-ի գլխավոր տնօրենը:

Նմանատիպ նյութեր