211652_close_icon
views-count1610 դիտում article-date 11:40 27-05-2014

Վանում տեղի ունեցած երկրաշարժը խուճապ է առաջացրել

Թուրքիայի Վան նահանգում այս գիշեր 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ Թուրքիայի սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտի և Բողազըչիի համալսարանի Քանդիլի սեյսմիկ կենտրոնի տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թուրքիայի ժամանակով ժամը 03:16-ին: Երկրաշարժը տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացրել: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10,5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Վանի Քարաաղաչ, Էմիշեր, Դերեբեյ և Աքչիֆտ գյուղերում: Նախնական տվյալներով՝ տուժածներ և զոհեր չկան:

Նմանատիպ նյութեր