1150 դիտում
21:55 27-05-2014
Եվրախորհրդարանում հայամետ պատգամավորները վերընտրվել են. տեսանյութ
Գերմանիան ներկայացնող Էլմար Բրոկն արդեն 34 տարի Եվրախորհրդարանի անդամ է: Որպես Եվրամիություն-Հայաստան խորհրդատվական խմբի անդամ, նա հանդես է եկել Արցախի անկախությունը ճանաչելուն միտված բազմաթիվ նախաձեռնություններով:
Իսպանացի Ագուստո դե Մերան աշխատել է Հարավային Կովկասի հետ շատ տարիներ, նա նույնպես եղել է Եվրամիություն-Հայաստան Խորհրդատվական խմբի անդամ:
Ֆրենկ Էնգելը Լյուքսեմբուրգից է, նա վերջերս Երևանում էր Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության հրավերով և ելույթով հանդես է եկել ԵՊՀ-ում:
Բրիտանացի Չարլզ Թենոքը հայտարարել էր, որ Հայաստանը հարազատ է իր համար, նա պայքարում է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի ամուր կապերի համար:
Մայքլ Ռիվազին Ֆրանսիայից և Ելենի Թեոչարուսը Կիպրոսից նույնպես վերընտրվել են: Նրանք նույնպես Եվրամիություն-Հայաստան խորհրդատվական խմբի անդամներ են:
Այս անգամ Եվրախորհրդրանի ընտրությանը մասնակցությունը կազմեց 43 տոկոս, աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը պահպանեց առաջատարի դիրքը Եվրախորհրդրանում, ու նաև այս փաստը թույլ է տալից եզրակացնել, որ հայ-եվրոպական կապերը նոր խերհրդարանի միջոցով կշարունակեն զարգանալ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28591]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
629 դիտում
19:21 28-10-2020
Նիդերլանդների նախկին պատգամավորը հայամետ գործունեություն է ծավալել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5140 դիտում
12:46 23-09-2016
Freedom Housе-ի պատասխանը՝ կազմակերպության՝ «հայամետ» լինելու Ալիևի հայտարարությանը
3989 դիտում
16:47 22-12-2020
ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայամետ դիրքորոշմամբ հայտնի Օսման Քավալային
Այս բաժնից
712 դիտում
20:55 14-11-2024
Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինային 4.1 միլիարդ եվրոյի հատկացումը
802 դիտում
18:20 14-11-2024
Թուրքիայի նախագահը սպառնում է քրդերին նոր ռազմական գործողություններով
997 դիտում
14:58 14-11-2024
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն