211652_close_icon
views-count2288 դիտում article-date 23:08 27-05-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի ընտրված Նախագահ Պյոտր Պորոշենկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ընտրված Նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Պյոտր Ալեքսեի, Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։ Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը և հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու մեր երկրների հանձնառությունը կնպաստեն երկկողմ միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում ընկած են Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության բազմադարյա կապերը: Հարգելի Պյոտր Ալեքսեի, մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր