211652_close_icon
views-count2225 դիտում article-date 13:52 24-08-2018

Ուկրաինայի ազգային տոնի կապակցությամբ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերից: Նա բարեմաղթանքներ է հղել Ուկրաինայի իր պաշտոնակցին, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթել խաղաղություն եւ բարօրություն:

Նմանատիպ նյութեր