211652_close_icon
views-count1006 դիտում article-date 12:29 28-05-2014

Թաիլանդի հարավում պայթյուն է գրանցվել․ կա 7 զոհ

Թաիլանդի հիվանդանոցներից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Ենթադրվում է, որ այն իրականացրել են ծայրահեղականները։ Այս մասին հայտնել է Պաթանի նահանգի ոստիկանությունը, փոխանցում է ITAR-TASS-ը։ Ըստ իրավապահների տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցի մեքենաների կայանման տարածքում։ Ոստիկանները գտնում են, որ պայթյունի պատասխանատուները ծայրահեղականներն են, ովքեր վերջին շաբաթվա ընթացքում ակտիվացրել են իրենց գործողությունները երկրի հարավում։ Հիշեցնենք, որ մայիսի 24֊ին 13 պայթյունների հետևանքով գրանցվել էր 3 զոհ, մոտ 80 վիրավոր։

Նմանատիպ նյութեր