211652_close_icon
views-count2089 դիտում article-date 22:29 28-05-2014

Երեխաների սխալ սնուցումը ոչ ճիշտ քաշի պատճառ. տեսանյութ

0-5 տարեկան հայ երեխաների 19 տոկոսը թերաճություն ունի` չնայած քաղցած չի մնում, իսկ 15 տոկոսի մոտ գրանցվել է գերաճ` չնայած այդ երեխաները շատակերներ չեն: Սրանք Առողջապահության նախարարության 5 տարին մեկ արվող ազգային հետազոտության վերջին տվյալներն են: Հարցն այն է, որ երեխաները ճիշտ չեն սնվում. ուտում են շատ կամ քիչ, բայց ոչ օգտակար սննդամթերք, ինչն էլ խախտում է նյութափոխանակությունը: Սխալ սնուցման կրկնակի բեռին եւ հայաստանյան իրավիճակին նվիրված երկօրյա համաժողովն ամփոփում են հայ եւ ամերիկացի մասնագետները` Կոլումբիայի համալսարանից: Նշվում է, որ քրոնիկ թերսնումը մինչեւ 5 տարեկան երեխաների 20 տոկոսի մոտ ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ է առաջացնում: Սպիտակուցային սննդի պակասից առաջ է գալիս նաեւ սակավարյունություն, ինչը նույնպես Հայաստանում տարածված խնդիր է: Թերաճի բարձր ցուցանիշ է գրանցվել հատկապես Սյունիքի մարզում` 36 տոկոս: Կալիֆոռնիայից եկած մասնագետները հիացած են հայկական խոհանոցով, բայց հորդորում են հայ ծնողներին առանձնակի ուշադրություն դարձնել երեխաների ճիշտ սննդակարգին, որովհետեւ առաջացող խնդիրները երբեմն կարող են անդառնալի լինել: Առողջապահության նախարարությունը պլանավորում է կառավարության հաստատմանը ներկայացնել երեխաների ճիշտ սնուցման ազգային ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28643]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր