211652_close_icon
views-count2588 դիտում article-date 20:57 28-05-2014

Սիրիահայերը Հայաստանում ընտրել են Սիրիայի նախագահ. տեսանյութ

Սիրիայում նախագահի ընտրությունը հունիսի 3-ին են, բայց Հայաստանում բնակվող 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Սիրիայի քաղաքացիները, ովքեր վավերական սիրիական անձնագրեր ունեն, ընտրությունը մայիսի 28-ին են կատարում: Ընտրատեղամասը Սիրիայի դեսպանատունն է, որի ներսում ընտրական պրոցեսը լուսաբանելն արգելված է: Վաղ առավոտից սիրիացիներն ու սիրիահայերը եկել են դեսպանատուն կատարելու իրենց ընտրական պարտքը: Պիեռ Աֆարյանը Դամասկոսից է, Հայաստան է եկել մինչեւ սիրիական պատերազմը. 4 տարի է, որ Հայաստանում է: Ասում է` իր ձայնը տվել է այն թեկնածուի օգտին, որը կկարողանա երկիրը հանել պատերազմական վիճակից: Կարինը նույնպես Դամասկոսից է: Տղան Երեւանում ուսանող է: Ինքը, որպես զբոսաշրջիկ է Հայաստան եկել: Մինչեւ Հայաստանից Սիրիա մեկնելը` հարկ է համարել գալ իր քաղաքացիական պարտքը կատարելու: Արաքսի Միշմիշյանը Դամասկոսում փոքր բիզնես ունի: Նրան երկրի տնտեսական վիճակն էլ է հետաքրքրում, բայց ամենակարևորը պատերազմական վիճակից դուրս գալն է: Ընտրել է այնպիսի մեկին, որը Սիրիան կդարձնի մինչպատերազմական ժամանակաշրջանի Սիրիա: Սիրիայի արաբական հանրապետությունում նախագահի թեկնածուները երեքն են: Բոլոր քաղաքացիները, որոնց անունները գրանցված են ընտրացուցակներում, գործնական հնարավորություն ունեին մայիսի 28-ին, առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 7-ը օգտվել իրենց ընտրելու հնարավորությունից: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28672]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր