211652_close_icon
views-count1399 դիտում article-date 23:35 23-02-2014

Դժվար է, բայց ցանկալի. սիրիահայերը պայքարում են. տեսանյութ

Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնական խնդիրը աշխատանքով ապահովման հարցն է: Ուսման, առողջապահական, մասամբ նաեւ բնակարանային խնդիրները հիմնականում լուծված են: Նոր Հալեպ թաղամասում բնակարաններ ստանալու համար մոտ 660 դիմում է ստացվել: Բնակարանները սիրիահայերին կտրվեն սեփականության վկայականով: Այն, ինչ սիրիահայերը Հալեպում էին անում, Հյաստանում դժվարությամբ են իրագործում: Շուկայի ծավալներն են տարբեր: Հայկական շուկան ավելի փոքր է: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ փոխնախագահ Ալեքսան Քարադանյանը ակնկալում է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի շուկան կընդլայնվի: Հայաստանում այժմ ապրում է 12 հազար սիրիահայ: Նրանց միայն 6 տոկոսն է փախստականի կարգավիճակ ստացել: Այս փաստը, ըստ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի ներկայացուցիչների, խոսում է այն մասին, որ սիրիահայերի ցանկությունը հայրենիքում ապրելն է ու հայ հասարակությանն ինտեգրվելը: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23066]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր