211652_close_icon
views-count1560 դիտում article-date 21:09 28-05-2014

Չինաստանի դատարանը 55 մարդու մեղավոր է ճանաչել ահաբեկչություն նախապատրաստելու մեջ

Չինաստանի դատարանը 55 մարդու մեղավոր է ճանաչել ահաբեկչության, անջատողականության և սպանությունների մեջ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Նրանցից 3-ը դատապարտվել են մահապատիժի: Դատապարտվածների մեծ մասը ույգուրներ են Սինցզյան-Ույգուրիի շրջանից, ովքեր դավանում են մահմեդականություն: Երեկ հաղորդվել էր, որ ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 2 տոննա պայթէուցիկ նյութ, իսկ ավելի ուշ իրավապահ մարմինները բերման էին ենթարկել շուրջ 200 ծայրահեղականների:

Նմանատիպ նյութեր