211652_close_icon
views-count15382 դիտում article-date 17:01 29-05-2014

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզի Շենիկ գյուղում. վիրավորներին մեքենաներից դուրս են բերել գյուղապետն ու գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են Շենիկ գյուղի բնակիչ, 37-ամյա Արարատ Միքայելյանի վարած Opel մակնիշի 29 ՍՕ 985 համարանիշի և Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 30-ամյա Ստեփան Ստեփանյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 11 ԼՏ 818 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Շենիկ գյուղի բնակիչներ, 24-ամյա Անդրանիկ Պողոսյանը, 50-ամյա Գոհար Վարդանյանը և 18-ամյա Իլյիչ Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունն են ցուցաբերել ու բժիշկների հետ հիվանդանոց են տեղափոխել Շենիկ գյուղի բնակիչները՝ Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Վոլոդյա Ղահրամանյանը վթարի վայրում իրականացնում են քննչական և չափագրական աշխատանքներ: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով , և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Քննիչի հանձնարարականով դեպքի վայր ժամանած ոստիկանության Բաղրամայանի բաժնի օպերատիվ խմբի անդամներն ավտոմեքենաները տեղափոխում են ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր