Ինչու՞ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին նոր պաշտոն չտվեցին
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը նոր կառավարության ձեւավորման ընթացքում ոչ մի նոր աշխատանքի առաջարկ չի ստացել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:
Հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված հատկապես այն դեպքում, երբ ինքը հայտարարել էր, որ չկա մի ոլորտ, որտեղ ինքը չկարողանա դրսեւորվել, ասաց. «Ճիշտն ասած, դժվար է ինձ այդ հարցին պատասխանել: Անկեղծ ասած, չեմ էլ հետաքրքրվում՝ ինձ նոր պաշտոն կառաջարկե՞ն, թե՞ ոչ: Այս պահին ես իմ տեղում աշխատում եմ եւ որեւէ տեղում աշխատելու ակնկալիք կամ ցանկություն չունեմ: Իսկ հետագայի համար երկրի ղեկավարը կորոշի՝ առաջարկ կլինի, թե ոչ»:
Ավելացրեց նաև, որ ամեն ինչ նորմալ է. «Ես գտնում եմ, որ ես իմն արդեն աշխատել եմ»: