1738 դիտում
11:05 31-05-2014
Հուշարձան կանգնեցնելու փոխարեն թող լրագրողի շահերի պաշտպանության մասին մտածեն․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ ««ՉԻ» հարցին, թե այս օրերին շրջանառվում է լրագրողի արձանի տեղադրման հարց, Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը պատասխանեց. «Իսկապես, ես էլ եմ լսել նման խոսակցություններ, սակայն կարծում եմ նման բան չկա։ Չնայած ես դրա մեջ լավ բան եմ տեսնում միայն»։ «ՉԻ» դիտարկմանը՝ արդյոք լրագրողի արձան կանգնեցնելը հավասարազոր չէ մահարձանի, գլխավոր ճարտարապետը պատասխանեց. «Գիտեք ինչ, նման հւշարձաններ արվում են։ Մոտեցումն է կարեւոր։ Ես մի անգամ էջմիածնում նամակների մի հուշարձան տեսա, որոնք ռազմաճակատում գտնվողներն ուղարկել էին իրենց հարազատներին»։
Նկատենք, որ բացառությամբ որոշ դեպքերի՝ հուշարձանը կանգնեցնում են մահվանից հետո։ Իսկ եթե լրագրողի հուշարձանի գաղափարն արծարծողներ են եղել, նշանակում է թաղած ունեն լրատվությունը։ Ավելի ճիշտ կանեն լրագրողի շահերի պաշտպանության ու նրա անվտանգության մասին մտածեն, որ ամեն թափթփուկ լրագրողի վրա ձեռք չբարձրացնի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1106 դիտում
17:30 02-10-2014
Մեծ Բրիտանիան հուշարձան է կանգնեցնելու Մոսկվայում՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների
4869 դիտում
10:27 01-10-2020
Մենք մեր գործն անում ենք, մնացածը՝ թող մտածեն․ «Առավոտ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»