1106 դիտում
17:30 02-10-2014
Մեծ Բրիտանիան հուշարձան է կանգնեցնելու Մոսկվայում՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հուշարձան է կանգնեցնելու Ռուսաստանի մայրաքաղաքում՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների: Այն կոչված է լինելու մարդկանց հիշողության մեջ խորացնել Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի համար ընդհանուր պատմություն ունենալու ըմբռնումը:
Այս մասին նշված է դեսպանատան տարածած մամլո հաղորդագրությունում: Հուշարձանի ստեղծումն իրականացվում է Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Բրիտանական դեսպանատունը բոլոր ցանկացողներին առաջարկում է մասնակցել այն գրառման ընտրությանը, որը լինելու է հուշարաձանի վրա:
Այն պետք է բաղկացած լինի առավելագույնը 25 բառից ու նվիրված լինի համամարդկային թեմաներին: Գրառումը հուշարձանի վրա պետք է լինի անգլերեն ու ռուսերեն լեզուներով:
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
11:05 31-05-2014
Հուշարձան կանգնեցնելու փոխարեն թող լրագրողի շահերի պաշտպանության մասին մտածեն․ ՉԻ
Այս բաժնից
1213 դիտում
18:42 08-01-2025
Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
1018 դիտում
18:19 08-01-2025
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
2911 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress