211652_close_icon
views-count23620 դիտում article-date 20:49 31-05-2014

Չինովնիկների մեղքով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ո՞վ է այս անգամ պատասխան տալու մահացածի և վիրավորների հարազատներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Նարեկ Մարկոսյանը, վարելով Volkswagen մակնիշի 32 ԼԼ 837 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Մարկոսյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Ինգա Մուկուչյանը, 26-ամյա Հայկ Գասպարյանը և 24-ամյա Իրինա Հարությունյանը քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցի ճանապարհին Ի . Հարությունյանը մահանում է: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Արսեն Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ քննական խումբը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Վահագ Մխիթարյանի գլխավորութամբ: Վթարի վայրում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառը եղել է հունվար ամսին նշված ճանապարհին առաջացած մարդաբոյ փոսերը: Պատկան մարմինների կողմից ոչ մի աշխատանք չի կատարվել թերությունը վերացնելու ուղղությամբ և գրեթե տևական ժամանակ է՝ այդ փոսերի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում: Վարորդները փորձում են շրջանցել այն և տեղի է ունենում վթար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Մարկետ» ՍՊԸ-ում՝ որպես ծրագրավորող, իսկ մահացածն ու վիրավոր ուղևորները՝ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր