3932 դիտում
21:01 01-06-2014
Շրջագայություն Վայոց Ձորի մարզում
Հունիսի 8-ին «Ճանապարհորդական Ակումբ»-ն առաջարկում է մեկ օրյա էքսկուրսիոն ծրագիր դեպի Վայոց Ձոր:
Ուղղությունը՝ Երևանից՝ Արենի, Նորավանք, Սպիտակավոր, Կարմրավոր, Սելիմի քարավանատուն:
Մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 9-ին՝ Հանրապետության հրապարակից: Ճանապարհին, մինչև Նորավանք հասնելը, կայցելենք Պարույր Սևակի տուն-թանգարան, այնուհետ՝ Արենի գյուղ: Նորավանք հասնելուն պես կծանոթանանք նրա բազմադարյան պատմությանը և միասին կբացահայտենք պատերի ներսում թաքնված բոլոր առեղծվածները: Հաջորդ կանգառը լինելու է Սպիտակավորում, ուր հասնելու համար կկազմակերպվի քայլարշավ: Հետո կայցելենք բազում արհավիրքների միջով անցած և մինչև օրս կանգուն մնացած Սմբատաբերդ, որից հետո կլինենք Կարմրավոր եկեղեցում, իսկ Կարմրավորից կուղևորվենք դեպի Սելիմի քարավանատուն՝ պարզելու, թե ինչ նպատակով է այն կառուցվել և թե ինչ նշանակություն է ունեցել:
Մասնակցության արժեքը կազմում է ընդամենը 6000 դրամ: Արժեքում ներառված են՝
• հարկերը
• ճանապարհածախսը
• թանգարանի տոմսը
• ուղեկցող-էքսկուրսավարի ծառայությունները:
Հեռ՝ +374 99 77 44 45
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 513 սենյակ
Վեբ՝ www.uniprojects.org
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1132 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
757 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին