Հունիսի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը կտեղափոխվի Լոզան
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը Շվեյցարիայում: Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հանգիստ էր տվել ֆուտբոլիստներին:
Վաղը թիմը մեկ օրով կտեղափոխվի Լոզան, որտեղ կանցկացնի ֆիզպատրաստության թեստեր Լոզանի մարզական համալսարանում, իսկ հունիսի 3-ի առավոտյան ուղիղ չարտերային թռիչքով կմեկնի Գերմանիա: