211652_close_icon
views-count1301 դիտում article-date 11:47 22-12-2014

Ուկրաինայում ոչ օրենք կա, ոչ էլ ժողովրդավարություն. Ռամզան Կադիրով

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը լրագրողների՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հայտարարությանն ի պատասխան ասել է, որ հպարտանում է Կիևի այդպիսի որոշմամբ: «Որպեսզի այդպիսի քրեական գործ հարուցվի, նախևառաջ օրենք է պետք, իսկ Ուկրաինայում ոչ օրենք կա, ոչ էլ ժողովրդավարություն: Կառավարությունում աշխարհի տարբեր կողմերից հավաքված մի ամբոխ է: Ինչու՞ է Ուկրաինայի ժողովուրդը դրան հանգիստ նայում: Նրանց շարքում չկա այնպիսի մարդ, որ իր ժողովրդի շահերը պաշտպանի, ստացվում է, այնտեղ հայրենասերներ նույնպես չկան: Հնարավոր է, որ լինեն, բայց դեռ լռում են»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր