211652_close_icon
views-count1291 դիտում article-date 10:53 02-06-2014

Տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրքհալթերի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Երեկ՝ հունիսի 1-ի երեկոյան, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և ԱԳ նախարար Դիդիե Բուրքհալթերը պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Այսօր առավոտյան կայացել է նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ադրբեջանից Բուրքհալթերը կուղևորվի Վրաստան և Հայաստան:

Նմանատիպ նյութեր