9428 դիտում
14:36 02-06-2014
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը խոստովանեց. «Վերջը բռնացրիր, էլի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է, որ չի հանդուրժելու այն վարորդներին, ովքեր ավտոմեքենաները կվարեն ոչ սթափ, երթևեկության ընթացքում վարորդն ու ուղևորը կծխեն, ավտոմեքենան կվարեն առանց համապատասխան փաստաթղթերի, կլինեն առանց ամրագոտու և դիմապակուց կբացակայի տեխզննման կտրոնը:
Միայն այս տարի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդները կատարել են նման բնույթի խախտումներ: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում պետական պաշտոնյաները, պատգամավորները, հանրությանը հայտնի օլիգարխներ:
Երեկ՝ հունիսի 1-ին, Բաղրամյան պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր ծառայողական Toyota մակնիշի 016 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայով ծխելով երթևեկում առանց ամրագոտու: Ի դեպ, առանց ամրագոտու էր նաև նրա վարորդը: Տեսնելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարում է, նախարարը ժպիտը դեմքին, ասաց. «Վերջը բռնացրիր, էլի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՃՈ աշխատակիցները մայիսի 26-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում հայտանբերել են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 60 վարորդի, իսկ 4 վարորդ էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել երթևեկության ընթացքում ծխելու համար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1993 դիտում
21:56 26-07-2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծում է «Սոցիալական շտապօգնություն»
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)