211652_close_icon
views-count1179 դիտում article-date 15:30 02-06-2014

Արցախցիները նույնպես հնարավորություն կունենան ուսանել ՀՀ փաստաբանական դպրոցում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։ Կողմերը քննարկել են Արցախի քաղաքացիների ՀՀ փաստաբանական դպրոցում հեռավար տարբերակով ուսանելու հնարավորությունը: ԼՂՀ արդարադատության նախարարը նշել է, որ Արցախում մեծանում է ցանկությունը ընդունվել ՀՀ փաստաբանական դպրոց: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հաշվի առնելով նախկինում ունեցած պայմանավորվածությունները Արցախի իշխանությունների հետ, հայտնել է, որ այդ հարցը առաջիկայում կկարգավորվի և դրան կտրվի իրավական ձևակերպում, ինչի արդյունքում կսկսվի ընդունելությունը արցախցիների համար: ԼՂՀ արդարադատության նախարարը ՀՀ փաստաբանների պալատին է նվիրել նկարիչ Ս.Թավադյանի «Արևային Շուշի» կտավը։

Նմանատիպ նյութեր